Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Խախտումը միտումնավոր չի եղել

Խախտումը  միտումնավոր չի եղել
10.02.2017 | 12:25

«Բարսելոնը» մտադիր է բողոքարկելու Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում Լուիս Սուարեսի ստացած կարմիր քարտը: Թիմում համոզված են, որ հարձակվողի կողմից խախտումը միտումնավոր չի եղել: Հաղորդվում է, որ խնդրի վիճարկումը կլինի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Այս փուլում հաջողության չհասնելու դեպքում ակումբը կբողոքարկի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացրած վճիռը, մյուս քայլը կլինի Լոզանում գտնվող Մարզական արբիտրաժային դատարանին դիմելը: Հիշեցնենք, որ «Բարսելոնը» դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ